17:12 , 7 մարտ, 2014Aysor.am-ը գրում է.
«Դեմ եմ» խումբն այսօր ակցիա անցկացեց Ֆինանասների նախարարության դիմաց` պահանջելով չճնշել գործատուներին: Ակցիայի ժամանակ ոստիկանների և մասնակիցների միջև բախումներ տեղի ունեցան, ինչի հետևանքով երեք մարդ բերման ենթարկվեց: Նշենք, որ «Դեմ եմ» խումբը պայքարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ: