Պենտագոնն ուսումնասիրում է Պուտինի «մարմնի լեզուն»՝ նրա մտադրությունները գուշակելու համար. USA Today


16:42 , 7 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

«Պենտագոնի հետազոտական խումբն ուսումնասիրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ առաջնորդների մարմնի լեզուն, որպեսզի կարողանա գուշակել ԱՄՆ-ի հանդեպ նրանց գործողությունները»,- գրում է USA Today պարբերականը՝ հղում անելով Պենտագոնի փաստաթղթերին և մի շարք հարցազրույցների։

Body Leads նախագիծը, որն իրականացվում է Բազմակողմանի գնահատականների վարչության (ONA) աջակցությամբ և որը գտնվում է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի ենթակայության ներքո, կիրառում է մարմնի շարժումների վերլուծության սկզբունքները՝ քաղաքական գործիչների վարքը կանխագուշակելու համար, փոխանցում է inopressa.ru-ն։

Մասնավորապես, ամերիկացի քաղաքական գործիչները փորձում են կանխագուշակել Պուտինի գործողությունները, ով նախորդ շաբաթ հրամայել էր հարևան Ուկրաինա զորք մտցնելու մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ