Ուկրաինայի իրադրությանը «ՆԱՏՕ-ի գործոնը» ներգրավելու փորձերը խիստ վտանգավոր են. ՌԴ ԱԳՆ


16:36 , 7 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի բարդ իրադրությանը «ՆԱՏՕ-ի գործոնը» ներգրավելու փորձերը, ինչը լարվածության լրացուցիչ տարր է ստեղծում, խիստ վտանգավոր են: Այդ մասին ասված է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի մեկնաբանության մեջ:

«Խիստ վտանգավոր ենք համարում Ուկրաինայի առանց այն էլ բարդ ու փխրուն իրադրությանը «ՆԱՏՕ-ի գործոնը» ներգրավելու փորձերը, ինչը լարվածության լրացուցիչ տարր է ստեղծում՝ խափանելով իրադրության նորմալացման հեռանկարները»,-ասել է Լուկաշևիչը՝ մեկնաբանելով Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու ՆԱՏՕ-ի որոշումը: