16:03 , 7 մարտ, 2014Մարտի 10-ից էկրաններին կլինի «Տնփեսա» սիթքոմի նոր` երկրորդ եթերաշրջանը:

Նոր եթերաշրջան, նոր կերպարներ և նոր հումորային դրվագներ, որոնք պատրաստել է նախագծի ստեղծագործական խումբը: Թե ինչ կտեսնի հեռուստադիտողն այս եթերաշրջանի ընթացքում,ArmStar.am-ին պատմեց Արմենիա հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը.

«Այս եթերաշրջանում կլինեն նոր կերպարներ և սյուժետային նոր զարգացումներ: Հեռուստասերիալում հայտնվելու է մի տղա՝ Դավիթը, ով, Կորյուն Անուշավանվիչի ընկերոջ տղան է, և պարզվում է, ժամանակին Անուշիկի մանկության սերն է եղել: Կորյունի մտքով անցում է, որ վատ չի լինի` Անուշիկի հետ ամուսնանա հենց իր ընկերոջ տղան, ոչ թե Մանուկը, որովհետև Դավիթն ապահովված է ֆինանսապես, և ժամանակին Անուշիկը նրա հանդեպ անտարբեր չի եղել: Անուշիկի հայրը որոշում է աղջկան տալ ընտրության հնարավորություն՝ Մանուկը կամ Դավիթը:

Միայն նոր կերպարներով չեն ավարտվում «Տնփեսա» հեռուստասերիալի նորությունները: Շուշաննան` նույն ինքը՝ Անուշիկը, հանդես կգա նոր ոճային փոփոխությամբ:
«Յուրաքանչյուր գարուն սիրում եմ արտաքինիս մեջ փոփոխություններ անել: Անուշիկի կերպարում ևս ոճային փոփոխություններ են եղել, բացի այն, որ ես ինքս սիրում եմ նման փոփոխությունների դիմել, այս դեպքում դա կապված էր նաև կերպարիս հետ, որպեսզի երկրորդ եթերաշրջանում այն լինի ավելի հետաքրքիր»,- ասաց Շուշաննա Թովմասյանը:
Շարունակությունը՝ այստեղ