ԱՄՆ-ից տարիներ և միլիարդներ կպահանջվեն Սնոուդենի մերկացումների հետևանքները վերացնելու համար. Պենտագոն


15:08 , 7 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորական պաշտոնյան հայտարարել է, որ Էդուարդ Սնոուդենի մերկացումների հետևանքով բանակին հասցված վնասի վերացումը կարող է պահանջել երկու տարի և միլիարդավոր դոլարներ: Այս մասին հայտնում է BBC-ին:

ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին Կոնգրեսի կոմիտեին պատմել է, որ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակցի կողմից հափշտակված մեծ թվով փաստաթղթեր վերաբերում են ԱՄՆ-ի ռազմական ներուժին, ռազմական գործողություններին ու մարտավարությանը: Նրա խոսքով՝ մերկացումների հետևանքները հաղթահարելու համար ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ:

Համակարգչային տեխնոլոգիաների մասնագետ Սնոուդենը, որը կարողացել է տիրանալ հատուկ ծառայությունների աշխատանքին վերաբերող գաղտնի տեղեկություններին, դրանք հրապարակել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա մայիսին փախել է ԱՄՆ-ից:

Հունիսից նա ապրում է Ռուսաստանում, որտեղ ժամանակավոր ապաստան է ստացել մեկ տարի ժամկետով: ԱՄՆ-ը պահանջում է հանձնել Սնոուդենին, որպեսզի նրան դատի լրտեսության մեղադրանքով: