14:56 , 7 մարտ, 2014Lragir.am-ը գրում է.
Թուրքիայի ԱԳՆ հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքական ճգնաժամը պետք է լուծել միջազգային իրավունքի համաձայն, ժողովրդավարական սկզբունքների շրջանակում և երկրի տարածքային ամբողջականության հիմքի վրա: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Տեղեկացնենք, որ Ղրիմի խորհրդարանը մարտի 16-ին հանրաքվե է նշանակել, որով պետք է որոշվի, թե արդյոք այն մնում է Ուկրաինայի կազմում, թե դառնում է Ռուսաստանի մաս: