14:37 , 7 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով երեկ Ապարան-Երևան ավտոճանապարհին կանգնած էր ժողովրդի կողքին,երբ վերջիններս փակել էին ճանապարհը՝ պահանջով, որ դադարեցնեն Ապարան-Երևան ջրատարի վրա կառուցվող ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց, թե ինքը գիտեր, որ գյուղացիները հավաքվելու էին:
«Սայլն առաջ էին դրել եզներից: Գյուղացիների բողոքն արդարացի է: Մի քանի տարի շարունակ նրանց տարբեր բան են ասում, տարբեր բան՝ անում»,- ասաց Լյովա Խաչատրյանը՝ նշելով, թե գյուղական մի քանի համայնքներում բնակիչները ոռոգման ջուր չեն ունենում:
«Այսօր փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրավիրել է ինձ, քննարկել ենք հարցի դրական և բացասական կողմերը: Փոխվարչապետը որոշեց, որ պետք է հանձնաժողով ստեղծվի ջրատարի հարցով: Փոխվարչապետին տեղեկացրել եմ, որ այնտեղ որոշ համայնքներ տուժում են, նրանք ընդհանրապես ոռոգման ջուր չեն ունենա: Նա խոստացավ այդ հարցին էլ անդրադառնալ»,- հաղորդեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ