Ֆինանսների նախարարության շենքի դիմաց լարված իրավիճակը շարունակվում է


13:52 , 7 մարտ, 2014

101Araratnews.am-ը գրում է.

Ֆինանսների նախարարության դիմաց այս պահին շարունակվում է «Դեմ եմ շարժման նախաձեռնած բողոքի ակցիան՝ «դավաճան» և «ամոթ» վանկարկումներով: Ոստիկանությունն արդեն իսկ բերման է ենթարկել ակցիայի մասնակիցներից մի քանիսին:

Այս պահին ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև հրմշտոց է սկսվել: Ակցիայի մասնակիցները նշում են, որ հրմշտոցը սկսվել է հենց ոստիկանության նախաձեռնությամբ: Նշենք, որ այս պահին ոստիկանները խոչընդոտում են նաև լրագրողների աշխատանքը: Այս պահին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցում է ակցիայի մասնակիցների հետ, մինչդեռ ակցիայի մասնակիցները շարունակում են պնդել,  որ իրենք պահանջում եմ ֆինանսների նախարարի ներկայությունը դրա հետ մեկտեղ ակցիայի մասնակիցները պահանջում են,  որպեսզի ոստիկանությունը ազատ արձակի բերման ենթարվածներին: Այս պահին ակցիայի մասնակիցները պատրաստվում են երթով գնալ ոստիկանություն: