13:22 , 7 մարտ, 2014
Lurer.com-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը և նշել, որ հիասթափված է:
«Ռուսաստանի հավաքականին իմ շատ սիրելի քաղաքներից մեկում՝ Կրասնոդարում, պարտվելու համար հիասթափված եմ: Սակայն, հույս ունեմ ապագայում լավ արդյունքների հասնել: Հիմա վերադարձել ենք Ակտոբե` մարզումներին»,-գրել է ֆուտբոլիստը: