Արտակարգ դեպք՝ «Դեմ եմ»-ի ակցիայի ժամանակ. քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել


13:04 , 7 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ֆինանսների նախարարության դիմաց «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի հենց սկզբում 67-ամյա Նիկոլայ Կարապետյանը ներկաներին ցույց տվեց իր և ընտանիքի անդամների ավանդների փաստաթղթերը և հորդորեց չհավատալ իշխանության այս բարեփոխմանը, քանի որ մինչ այժմ իրենք չեն ստացել իրենց ավանդները: 

«Երկու անչափահաս երեխա ունեմ, 30 հազար դրամ թոշակ եմ ստանում, որը հենց հաջորդ օրը չկա: Այ հիմա բենզին կլցնեմ վրես ու կվառվեմ»: 

Քաղաքացին ձեռքի տոպրակից հանեց բենզինով շիշը և լցրեց վրան, սակայն ոստիկաններին հաջողվեց կանխել ինքնահրկիզումը: 67-ամյա քաղաքացուն բերման ենթարկեցին ոստիկանության բաժանմունք: Միջադեպից հետո ակցիան ընթանում է խաղաղ հունով: