12:52 , 7 մարտ, 20141in.am-ը գրում է.
Հաջորդ շաբաթ Լեհաստանի Լասկ քաղաքի ավիաբազա կուղարկվեն 300 ամերիկացի զինվորներ և տասներկու F-16 կործանիչներ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակը, փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականներն ու ամերիկյան օդանավերը հանրապետություն կժանանեն զորավարժությունների նպատակով:
Համաձայն 2011-ին ստորագրված լեհ-ամերիկյան միջկառավարական համաձայնագրի՝ լեհ ռազմական օդաչուներին մարզելու համար եռամսյակը մեկ ռոտացիոն հիմքով հանրապետություն են ժամանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները:
Երկու շաբաթից մեկ ամիս տևողությամբ վարժանքներին զինվորների թիվը չի կարող գերազանցել 250-ը:
Ինչպես հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարը, ամերիկյան ավիացիայի զորավարժությունները, որոնք ծրագրված են մարտին Լեհաստանում, կանցկացվեն ընդլայնված ձևաչափով՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:
Երեկ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել էր, որ կապված ուկրաինական ճգնաժամի հետ՝ ԱՄՆ-ն ընդլայնում է ռազմական համագործակցությունը Լեհաստանի և Բալթյան երկրների հետ: