12:39 , 7 մարտ, 2014
Tert.am-ը գրում է.
Վլադիմիր Պուտինը մոտ մեկ ժամ հեռախոսազրույց է ունեցել Բարաք Օբամայի հետ և քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ նշելով, որ Ռուսաստանը Ուկրաինայի հարցում գործում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
Ինչպես փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Պուտինը հայտարարել է, որ երկու երկրները միջազգային առանձին, թեկուզ կարևոր խնդիրների պատճառով չպետք է զոհաբերեն իրենց՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ