Վրաստանից և Ուկրաինայից հետո Լատվիան կարող է դառնալ երրորդը. երկիրն անհանգստացած է ՌԴ գործողություններից


12:33 , 7 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Լատվիայի խորհրդարանը դատապարտել է Ուկրաինայում ռուսական ագրեսիան և նշել, որ չի կասկածում, որ ՌԴ-ի պլաններում է հարևան երկրի օկուպացիան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բացի այդ, որոշ լատվիացի քաղաքական գործիչներ համոզված են, որ Վրաստանից և Ուկրաինայից հետո ռուսական տանկերը կգան Բալթյան երկրներ:

Լատվիայի Սեյմը վեց ժամ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը: Արդյունքում ձայների մեծամասնությամբ հավանություն է տրվել որոշմանը, որը դատապարտում է Ղրիմ ռուսական զորքի մուտքը և նշում եթե ոչ ողջ Ուկրաինան, ապա առնվազն դրա մի մասը գրավելու ՌԴ-ի մտադրությունների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ