Ո՞ւր է անհետացել 10 մեքենա խիճը Գյումրու ցեխոտ փողոցներից


12:27 , 7 մարտ, 2014

Ո՞ւր է անհետացել 10 մեքենա խիճը Գյումրու ցեխոտ փողոցներիցArmnewstv.am-ը գրում է.

Գյումրիի գրեթե բոլոր փողոցներով քայլելն ու երթևեկելն անհնար է: Ցեխի մեջ թաթախված` գյումրեցիները առավոտից երեկո բահերով հերթապահում են: Ցեխի պատճառը ջրամատակարարման ցանցի նորոգումն է: Շինաշխատանքներ իրականացրած «Սադե» եւ «Դորոժնիկ» ընկերությունները գործն ավարտին չեն հասցրել: «Սադե» ընկերության աշխղեկը վստահեցնում է, որ աշխատանքները պատշաճ են կատարել, 10 մեքենա խիճ են լցրել նաև այս ցեխոտ փողոցներում: Բնակիչները խիճը չեն տեսել:

 Քաղաքապետը երկու ընկերություններին էլ հանձնարարել է բահերով եւ տրակտորներով հավաքել փողոցների ցեխը: «Դորոժնիկ»-ն արդեն անցել է գործի, «Սադե»-ն սպասում է ցեխը չորանա: Գարնանային անձրևները դեռ սպասվում են և եթե մինչև այդ ընկերությունները չմաքրեն ու խիճ չլցնեն, ցեխի ծածկույթը մինչև ամառ կբարձրանա:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ