12:09 , 7 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Հնագետ Համլետ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ մշակութային ժառանգության հանդեպ տարվող քաղաքականության մեջ պետք է էական փոփոխություններ լինեն:
«Այն պատկանում է հասարակությանը, պահպանելու գործիքներն էլ պետք է համայնքինը լինեն: Գառնիի դեպքն առաջինն է, երբ համայնքը փորձում է ինքնուրույն դերակատարություն ստանձնել: Եթե Հայաստանում հասունանում են քաղաքացիական շարժումներ, կան մարդիկ, որոնք մտահոգված են մշակութային ժառանգությամբ, նրանք պետք է կարողանան, օրենքներին հետևելով, ստանձնել այդ մշակութային արժեքների պահպանումը, իսկ պետությունը կարող է լինել ֆինանսավորող, խորհրդատու և այլն»,- ասաց նա:
Հնագետն ընդգծեց, որ Գառնին պատմամշակութային և բնական լանդշաֆտային հուշարձան է: Այն անտիկ տաճար է, իսկ հնավայրը ողջ ամրոցն է, որը ներառում է տաճարը, բաղնիքը:
«Այն ամբողջությունը, այն ամենը, ինչը կարող է մեր ընկալումը նույնիսկ մի որևէ կետից խանգարել, միանշանակ անընդունելի է: Զբոսաշրջությունը հուշարձանը պահպանող կազմակերպության առաջնային խնդիրը չէ: Զբոսաշրջությունը Մշակույթի նախարարության կազմում չէ, փառք Աստծո: Մշակույթն ու զբոսաշրջությունը հաճախ իրար հակադրվող են: Դա իրենց գործառույթը չէ, իրենք պիտի դեմ կանգնեին, եթե զբոսաշրջության կառույցը ցանկանար այնտեղ սրճարան կառուցել»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ