17:14 , 5 հուլիս, 2012
Եվս մեկ կարկառուն կոնգրեսական լքեց Հայ Ազգային Կոնգրեսի նավը, հաղորդում է News.am-ը։ Այսօր Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ դադարել է իր գործունեությունը ՀԱԿ-ի շարքերում դեռ ընտրություններից առաջ, իսկ հատկապես ընտրություններից հետո, նա պաշտոնապես դուրս է եկել կուսակցության կազմից։
Քաղաքական գործիչը նշել է, որ ընտրություններից հետո փոխվել ամբողջ ներքաղաքական դաշտի պատկերը, ինչ արդյունքում նախկին երկբեևեռ քաղաքական համակարգում տեղի է ունեցել էական փոփոխություն՝ ՀԱԿ-ը ընդդիմադիր բեևեռի իր դերը զիջել է ԲՀԿ-ին։ Ըստ Շահնազարյանի, այսօր հայրենի ընդդիմությունն այլևս չունի լեգիտիմություն, հատկապես այժմ, երբ այդ գործառույթն իրականացնում է ԲՀԿ-ն, որ ունի իշխանության պես ցածր, եթե ոչ ավելի ցածր լեգիտիմության աստիճան։
Մյուս շատ դիպուկ ձևակերպումն, որն ըստ իս արել է Շահնազարայանը՝ ներկա իշխանությունների ու ԲՀԿ-ի ցանկությունների բնութագիրն է։ Ըստ նրա, Եթե իշխանությունները ամեն ինչ անում են, որ ամեն ինչ մնա ինչպես կա, ապա ԲՀԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի վերադառնա նախորդ ռեժիմը, իսկ ՀԱԿ-ը համագործակցելով մի կուսակցության հետ ում ընտրացուցաակի երկրորդ տեղում է Քոչարյանական կարկառուն կադր է, փաստացի արդարացնում է այդ ռեժիմը ու զրկվում հեղինակությունից։
Հաշվի առնելով Դավիթ Շահնազարյանի ընդգծված արևմտյան կողմնորոշումը, նման կողմնորոշմամբ ՀԱԿ-ականների՝ կուսակցությունից դուրս գալու նախադեպերը (Հանրապետություն, Ազատ Դեմոկրատներ), ինչպես նաև ոչ այնքան հարթ հարաբերությունները Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, կարելի է ենթադրել, որ Դավիթ Շահնազարյանը կմիանա այդ կուսակցություններից ինչ որ մեկին, նամանավանդ, հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ն շարունակաբար հետաքրքրվածություն է ցուցաբերում նման պրոարևմտյան ուժերի և գործիչների հետ։