Թուրքիայի վարչապետը խոստացել է փակել YouTube-ն ու Facebook-ը


09:56 , 7 մարտ, 2014

4094634-3x2-940x627Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը պատմել է, որ տեղական ընտրություններից հետո, որոնք կայանալու են Թուրքիայում մարտի 30-ին, կառավարությունը նոր սահմանափակումներ կմտցնի համացանցում։ Այս մասին նա անձամբ հայտարարել է ATV հեռուստաալիքի եթերում։ Հաղորդում է France Presse գործակալությունը։

Թուրքական կառավարության ղեկավարի խոսքերով՝ կարող են արգելվել տեսանյութերի տեղադրման հնարավորութուններն ընձեռող YouTube և աշխարհի ամենամեծ սոցցանցի՝ Facebook-ի կայքերը։ «Նոր քայլեր կլինեն, որոնք մենք կանենք այս ոլորտում մարտի 30-ից հետո, այդ թվում՝ արգելք», – ասել է Էրդողանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ