09:48 , 7 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ ընդգծելով, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները չպետք է տուժեն միջազգային առանձին խնդիրների պատճառով։
Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով, Պուտինն ընդգծել է ռուս-ամերիկյան հարաբերությունների կարևորությունն աշխարհում կայունության ու անվտանգության ապահովման հարցում։
Նա նշել է նաև, որ Ռուսաստանը չի կարող անտեսել իրեն ուղղված օգնության կոչերն ու գործում է միանգամայն ադեկվատ՝ միջազգային օրենքի նորմերին համապատասխան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ