Ճապոնիայի կառավարությունն առաջարկում է հարկ դնել բիտքոին-տարանցումների վրա


09:40 , 7 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ չնայած այն բանին, որ բիտքոինը արժույթ չէ, այնուամենայնիվ՝ դրանց կիրառմամբ տարանցումների վրա պետք է հարկ դնել: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը: 

«Եթե տեղի են ունենում տարանցումներ, որոնց արդյունքում ինչ-որ մեկը հարստանում է, բնական կլիներ, եթե ֆինանսների նախարարությունը հարցի մասին մտածեր հարկային կողմից»,- հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: