«Հայկական ժամանակ». Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը՝ ստեղծվելիք Քննչական կոմիտեի պետի տեղակալ


08:58 , 7 մարտ, 2014

«2008թ. Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ոստիկանության Քննչական վարչության ՀԿԳ գործերով վարչության պետ Վահագն Հարությունյանը ՀՀ Քննչական կոմիտեի ստեղծումից հետո կարող է նշանակվել կոմիտեի պետի տեղակալ։

Այս մասին մեզ հայտնած աղբյուրի պնդմամբ, քննչական կոմիտեի պետ է նշանակվելու ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, իսկ Վ. Հարությունյանը նրա ամենասիրելի կադրերից է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։