08:10 , 7 մարտ, 2014
«Ազգային ժողովի Սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, թե նման տեղեկություն չունի, որ պարտադիր կուտակային վճարը կարող է հարկի կարգավիճակ ստանալ և հավելել, որ նման բան չի կարող լինել։
«Սիվիլնեթը», հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ֆիննախում օրենսդրական նախագիծ է մշակվում, որով աշխատողներից պարտադիր գանձվող 5 տոկոս վճարը հարկի կարգավիճակ է ստանալու։ «Հարկի ձևով չի կարող լինել, քանի որ դա կփոխի կուտակայինի բոլոր սկզբունքները։ Եթե դա հարկ է դառնում, ուրեմն դա քաղաքացու սեփականությունը չի կարող լինել։ Այստեղ ամբողջ իմաստն այն է, որ այդ գումարը դառնում է քաղաքացու սեփականությունը ընդմիշտ, վճարման օրվանից, և նա կարող է օգտագործել կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո։ Սա է ամբողջ հոգեբանությունը»,– թերթի փոխանցմամբ ասել է Հակոբ Հակոբյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։