ԵԺԿ գագաթանժողովի օրակարգում Ուկրաինայի խնդիրն է


00:16 , 7 մարտ, 2014

ԵԺԿ գագաթանժողովի օրակարգում Ուկրաինայի խնդիրն էArmnewstv.am-ը գրում է.

Կուսակցության գրեթե ամեն երկրորդ անդամը խոսում էր ուկրաինական իրադարձությունների մասին, գրեթե բոլոր ելույթներում գերակշռում էր հենց այդ թեման: Նիստին մասնակցում է Յուլիա Տիմոշենկոն: Նախքան նրա ելույթը նստաշրջանի մասնակիցներին ներկայացվեց նրա մասին պատմող ֆիլմ:  Տիմոշենկոն խոսել է ուկրաինական հեղափոխության, Ռուսաստանի քաղաքականության մասին: Դուբլինում ելույթ է ունեցել նաև ուկրաինայի ընդդիմության համաառաջնորդ Վիտալի Կլիչկոն, ուկրաինական ճգնաժամի համար նա մեղադրել է Ռուսաստանի նախագահին:

ԵԺԿ լիագումար նստաշրջանի մյուս կարևոր հարցը եվրահանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրությունն է, արդյունքները հայտնի կդառնան հավաքի երկրորդ օրը, առաջադրվել են Միշել Բարիները Ֆրանսիայից, Վալդիս Դոմբրովսկիսը Լիտվայից և Ժան Կլոդ Յունկերը Լյուքսեմբուրգից:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ