Հանրաքվեում Ղրիմի բնակչության 49% կողմ կլինի Ռուսաստանի հետ միավորմանը, 51%`Ուկրաինայի կազմում լայն ինքնավարությանը


00:12 , 7 մարտ, 2014

Պարզ է, չէ, թե Ղրիմի հարցը ոնց է լուծվելու: Պատահական չէ, որ Ղրիմում տեղի ունենալիք հանրաքվեում երկու հարց է դրված. Ռուսաստանի հետ միացում և Ուկրաինայի կազմում լայն ինքնավարություն, իսկ երրորդ տարբերակը՝ անկախությունը չկա: Գործընթացը հետևյալ ուղղությամբ է զարգանում. հանրաքվեում Ղրիմի բնակչության 49% կողմ կլինի Ռուսաստանի հետ միավորմանը, 51% կողմ կլինի Ուկրաինայի կազմում լայն ինքնավարությանը: G8 գագաթնաժողովը, այնուամենայնիվ, Ռուսաստանում անց կկացվի (մյուս հանդիպումը երևի Յալթայում կլինի), որտեղ կքննարկվեն շատ կարևոր հարցեր նոր Եվրոպայի սկզբունքների վերաբերյալ:

Հ.Գ. Մոռացա ասեմ, որ Հայաստանի արտահերթ նախագահական ընտրությունների օրն էլ պետք է որոշեն, մեկ էլ տեսար մի Մայդան էլ մեզ մոտ եղավ: Նոր համաշխարհային պատերազմի հնարավոր երկրորդ օջախը արդեն շատ կլինի: