Մեջլիսը ղրիմցիներին կոչ է արել բոյկոտել հանրաքվեն և խնդրել է ՄԱԿ-ին խաղաղապահներ ուղարկել


22:45 , 6 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ղրիմի թաթարների մեջլիսը կոչ է անում բոյկոտել Ղրիմը Ռուսաստանի կազմում ներառելու վերաբերյալ տեղական հանրաքվեն, որը նշանակված է մարտի 16-ին: Այս մասին է հայտարարել Մեջլիսի նախագահ Ռեֆատ Չուբարովը: 

«Ղրիմի թաթարների մեջլիսը չի ընդունում հանրաքվեն: Համապատասխանաբար, կոչ է անում Ղրիմի բնակիչներին, անկախ ազգությունից, բոյկոտել դրա նախապատրաստման բոլոր փուլերը, ինչպես նաև հանրաքվեի օրն անցկացվող քվեարկությունները»,- ասել է նա АТR հեռուստաալիքի եթերում: Չուբարովը բացատրել է, որ այդ որոշումը կայացվել է դեռ հանրաքվեի ամսաթվի փոփոխումից առաջ, գրում է pravda.com.ua-ն: 

Չուբարովը միջազգային հանրությանն է դիմել Ղրիմի տարածք ՄԱԿ-ի խաղաղապահ ջոկատ անհապաղ ուղարկելու խնդրանքով: Նա կարծում է, որ դա անհրաժեշտ է Ղրիմում թուլացնելու համար լարվածությունը, որը կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ: