“I love you” բացիկների փոխարեն` հայրենական արտադրության աղի բլիթ


19:39 , 13 փետրվար, 2012

Տրնդեզը, որքանով որ ես եմ տեղյակ, հեթանոս հայերի մոտ նշվել ա որպես գիտության ու դպրության աստված Տիրի, արեւի աստված Միհրի եւ ռազմի աստված Վահագնի տոն:
Կրակը կրել ա զարթոնքի, ձմեռը հաղթահարելու, գարնան գալուստի մասին ձմռանը հիշեցնելու խորհուրդ։

Ճիշտ ա ինչ-որ ոչ բանական րիտուալ ա եղել, մոխիրը վերցրել, տան մեջ են շաղ տվել որպես հաջողության նշան, աչքերին են քսել, լիքը նման ոչ ռացիոնալ բաներ, բայց ամեն դեպքում ինչ-որ մշակութային ծես ա եղել, որը կողքից հետաքրքիր կլիներ նայել, ուսումնասիրել։

Հիմա Տրնդեզը դարձել ա Տյառնընդառաջ (պետք ա նշել, որ եթե առաջին դեպքում տերը ձեզ հետ ա, երկրորդում դուք պետք ա տիրոջը ընդառաջ գնաք, ինչը լրիվ բնութագրական ա քրիստոնեության համար), կրակի խորհուրդը դարձել ա մաքրագործվելը։

Պետք ա նշեմ, որ կոնկրետ Դավիթաշենի եկեղեցում էդ մաքրագործվելն արժի հազար դրամ։ Գնում, հազար դրամ տալիս ես, առնում ես ճրագը, բերում կրակ ես վառում, կողքը պտտվում, վրայով թռնում ես ու ամեն ինչ պատրաստ ա։

Վերջին տարիներին եկեղեցին Տրնդեզը նշում ա նաեւ որպես նորապսակների օրհնության օր: Ինչը, գրողը տանի, իմ տրամաբանության մեջ ընդհանրապես չի տեղավորվում։

Իհարկե տրամաբանությունը մի կողմ, բայց դրդապատճառը լրիվ բացահայտ ա․ Տրնդեզը, Սուրբ Սարգսի հետ մեկտեղ, միտք ունի օտարերկրյա սիրո հովանավոր Վալենտինին մրցունակությունից դուրս հանել եւ փետրվարի տասնչորսին նվիրվող սրտիկ-բանտիկավոր “i love you” բացիկների փոխարեն վաճառքի հանել աղի բլիթները, սուրբ ճրագներն ու տեղի արտադրության «ես քեզ սիրում եմ»-ները։

Իսկ իրականում էս բոլոր տոները ուղղակի մի լավ ղժացել ու շարունակում են ղժալ սիրո գաղափարի վրա, ոչ ավել, ոչ պակաս։

Ողջ լինենք։