«Բարբի» տիկնիկով խաղալը սահմանափակում է աղջիկների մոտ ապագա ընտրության հնարավորությունը


21:11 , 6 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Մանուկ հասակում «Բարբի» տիկնիկի հետ խաղալը զգալիորեն սահմանափակում է աղջիկների ապագա ընտրության հնարավորությունը՝ պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակված է գիտական Sex Roles ամսագրում: 

Նման եզրակացության նրանք եկել են՝ անցկացնելով հետազոտություն, որին մասնակցել են 4-7 տարեկան աղջիկներ:

Հետևելով նրանց, ինչպես նաև տալով հարցեր՝ հետազոտողներին հաջողվել է պարզել, որ «Բարբիով» խաղացող աղջիկները վստահ են եղել, որ իրենց մոտ ավելի քիչ են կարիերայի տարբերակները, քան տղաների մոտ: