18:49 , 6 մարտ, 2014Armnewstv.am-ը գրում է.
77-ամյա Խոջոյանին Իջեւանի հիվանդանոցից տեղափոխել են Երեւան: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Մամիկոն Խոջոյանը կանցնի լիարժեք հետազոտություն, որից հետո կվիրահատվի:
Իջևանի բժշկական կենտրոն էր գործուղղվել բժիշկ-վնասվածքաբանը։ Հետազոտությունից հետո որոշվել է, հիվանդին տեղափոխել մայրաքաղաք: Առողջական վիճակի կայունացումից հետո Խոջոյանի հետ կզրուցեն նաեւ փաստաբանները, ոչ մի մանրամասն չի հրապարակվի, բայց գործը կհանձնվի ՄԻԵԴ: Մամիկոն Խոջոյանն Ադրբեջանում ենթարկվել է կտտանքների, խոշտանգումների ու անձի նսեմացման: Սա հաստատում են նաեւ Խոջոյանի հարազատները: Հարսը թվարկում է, թե ինչ վառածներ կան, դրոշմ կա գլխին: Հենց կտտանքների ու խոշտանգման համար էլ Հայաստանը կդիմի ՄԻԵԴ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ