Թունիսում հանվել է արտակարգ դրությունը


18:31 , 6 մարտ, 2014

Թունիսում հանվել է արտակարգ դրությունը Panorama.am-ը գրում է.

Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկին հայտարարել է երկրում արտակարգ դրությունը հանելու մասին, որը գործում էր 2011 թվականի հունվարից` Զին Ալ-Աբիդին բեն Ալիի իշխանության տապալումից հետո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով Թունիսի «Մոզաիկ-FM» ռադիոկայանին: 

Թունիսի իշխանությունները մի քանի անգամ երկրացրել են արտակարգ դրությունը` կապված երկրում շարունակվող անկայուն վիճակի հետ: 

Արտակարգ դրությամբ արգելվում էր զանգվածային ակցիաները, ինչպես նաև բանակին ու ոստիկանությանը լիազորված էր կրակել կասկածյալների վրա, ովքեր չեն ենթարկվում անվտանգության ուժերի հրամաններին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ