18:06 , 6 մարտ, 2014Esem.am-ը գրում է.
Դեռևս մի քանի տարի առաջ հայկական շոու բիզնեսի տղամարդկանցից շատերի կերպարը շարքային էր: Նրանց մեծ մասը կարող էր նույն հագուստով գնալ գործնական հանդիպման, ընկերական հավքույթի, ֆոտոշարք անցնելու, համերգի և ակումբ`պարելու: Այժմ առաջխաղացում է նկատվում այս առումով: Տղամարդիկ սկսել են դիմել ոճաբանների և ամիսներ շարունակ աշխատել իրենց բեմական կերպարի վրա: Քանի որ տղամարդկանց ոճի արտահայտչամիջոցներն ավելի քիչ են, նրանք շեշտը դնում են հագուստի և սանրվածքի վրա:
ESem.am-ն առանձնացրել է ոճային հայ շոուբիզնեսցիներին: Նշենք, որ անունների հերթականությունը պատահական է. այստեղ հորիզոնականներ փնտրել պետք չէ:)


Անդրե
Անդրեն, թերևս, միշտ է տարբերվել իր ոճով: Նրա երկար մազերի մասին խոսում էր ամբողջ հայ ազգը: Տղաները «քարկոծում» էին նրան, աղջիկները` սիրահարվում: Այսօր Անդրեն կարճ մազերով է, ինչը, նրա խոսքով, ընդամենը ոճային փոփոխություն է, ոչ թե խոսակցություններից խուսափելու միջոց:
Սուրեն Փահլևանյան
Սուրենը միշտ տարբերվել է բոլորից թե´ իր սանրվածքներով, թե´ հետաքրքիր ու ոճային ակնոցներով, անգամ, հաղորդում վարելու իր յուրահատուկ ոճով: Այսօր էկրաններին հայտնվել են բազմաթիվ երիտասարդներ, բայց Սուրենի փայլը չի խամրել, և նա շարունակում է առանձնանալ «մաչոյի» հետաքրքիր կերպարով:

Հրաչ Մուրադյան
Տարիներ առաջ, երբ հեռուստաէկրաններին հայտնվեց «Թեժ անկյուն» թոք-շոուն, բոլորի ուշադրության կենտրում հայտնվեց մի տղա, ով այդ շրջանում տարբերվում էր իր հագուկապով: Անցան տարիներ ու մինչև այժմ էլ Հրաչը շատերին զարմացնում է իր ոճային լուծումներով: Թեպետ շատ են խոսակցությունները, որ վերջինս նմանակում է Անդրեյ Մալխովին, նրա կերպարը միշտ առանձնանում է հայ մյուս հայտնիների կերպարներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ