Միլա Կունիսը Էշթոն Քաթչերի հետ կնկարահանվի «Երկուսուկես մարդ» սերիալում


20:51 , 6 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

«Երկուսուկես մարդ» (Two and a Half Men) սերիալում որպես հրավիրյալ աստղ կնկարահանվի Միլա Կունիսը, գրում է The Hollywood Reporter-ը: 

Դերասանուհին կմարմնավորի Վիվիանին՝ երիտասարդ ճանապարհորդի, որը մի անգամ հայտնվում է գլխավոր հերոսի՝ Ուոլդենի (Էշթոն Քաթչեր) տան շեմին: Վերջինս սիրահարվում է աղջկան:

Քաթչերն ու Կունիսը ծանոթացել են 1990-ականների վերջին, երբ երկուսն էլ խաղում էին առանցքային հերոսների That ’70s Show բազմասերիանոց կատակերգությունում, որը ցուցադրվել է Fox-ով 1998-2006թթ.: 

Դերասանները սկսեցին հանդիպել 2012-ից: