Հետաքրքիր է, թե ինչ արժեհամակարգի կրող է լինելու Ծառուկյանի ղեկավարությամբ գործող իշխանությունը


17:30 , 6 մարտ, 2014

2007-ի հոկտեմբերյան 1-ին հանրահավաքից հետո ես ինձ համարեցի Լ. Տեր-Պետրոսյանի համակիր, քանի որ ինքը կրում է այն արժեհամակարգը, որը ես համարում եմ նաև իմը: Եվ եթե ընդունենք, որ Ծառուկյանի գլխավորությամբ մեր երկրում իշխանափոխություն է իրականացվելու, ինչին դեմ չէ Տեր-Պետրոսյանը, ապա հետաքրքիր է, թե ինչ արժեհամակարգի կրող է լինելու Ծառուկյանի ղեկավարությամբ գործող իշխանությունը: Համենայն դեպս, ես ինձ այդտեղ հաստատ չեմ տեսնում: