Սևաստոպոլում ռուս զինվորականները կալանքի տակ են վերցրել լրագրողներ տեղափոխող ուկրաինական ուղղաթիռ


17:22 , 6 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Սևաստոպոլում ռուս զինվորականները կալանքի տակ են վերցրել ուկրաինական ուղղաթիռ, որը լրագրողներ է տեղափոխել: Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է Պաշտպանության նախարարության Ղրիմի մեդիակենտրոնի հրամանատար Վլադիսլավ Սելենյովը:

Հաղորդագրության համաձայն՝ ուղղաթիռը լրագրողներին հասցրել է Սևաստոպոլի ավիագործարանի տարածք:

Ռուս զինվորականները կալանքի տակ են վերցրել ուղղաթիռը, հենց որ լրագրողները լքել են գործարանի տարածքը: Ուղղաթիռի աշխատակազմին դուրս են բերել շարասյան ուղեկցությամբ: