17:10 , 6 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Երևանյան 80s Pub ակումբը կցուցադրի Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմը, որի առաջին մասի ցուցադրությունը տեղի կունենա մարտի 10-ին, իսկ երկրորդինը մարտի 12-ին:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց ակումբի տնօրեն Հակոբ Բերբերյանը մուտքը լինելու է անձնագրերով՝ հաճախորդի տարիքը 18-ից պակաս չպետք է լինի, իսկ հետո ավելացրեց, որ ցուցադրությունը լինելու է փակ միջավայրում:
«Մեր ակումբը հիմնականում փակ ակումբ է, և մեր հաճախորդները մեր ընկերներն են, այսինքն՝ մենք մեր հաճախորդներին ճանաչում ենք ու հենց նրանց համար է ցուցադրությունը: Իսկ եթե անծանոթ մարդիկ էլ գան այդ օրը ակումբ, դժվար կարողանան դիտել, որովհետև, երևի թե, տեղ չի լինի ու թույլ էլ չենք տա մուտք գործել»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ