16:16 , 6 մարտ, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ-ում առճակատում է հասունանում Սպիտակ տան և հանրապետականների միջև՝ ռուս պաշտոնյաների հանդեպ պատժամիջոցների թեմայի շուրջ: Այս մասին գրում է Guardian-ը:
Հանրապետականները հանդես են գալիս ռուս բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհապաղ պատժամիջոցներ սահմանելու օգտին, մինչդեռ վարչակազմը վախենում է Իրանի դեմ պատժամիջոցների քննարկման վեճի կրկնությունից:
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներն անհանգստացած են Կոնգրեսում իրադարձությունների զարգացումից և ձգտում են հասնել նրան, որ Օբաման ազատ որոշի, ինչպիսի պատժամիջոցներ ներմուծել և երբ: