14:49 , 6 մարտ, 2014
Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովը թվիթերյան իր էջում գրում է.
Որոշում ենք կայացրել՝ Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն կանցկացվի մարտի 16-ին: Հանրաքվեով պետք է որոշվի՝ Ղրիմը կմնա՞ Ուկրաինայի կազմում, թե կանցնի Ռուսաստանի կազմի մեջ:
Գործընկերներ, ուշադիր ծանոթացեք հանրաքվեի հարցերին: Միայն դրանց պատասխանելով՝ ղրիմցիները կորոշեն իրենց հայրենիքի ճակատագիրը:
