Ինչու՞ է ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը տեղում դոփում


14:37 , 6 մարտ, 2014

Վերջին շրջանում երկիր մոլորակի ամենաաղմկահարույց խնդիրը քայքայվող Ուկրաինայում տիրող իրավիճակն է։ Դեպքերի բերումով՝ ստացվել է այնպես, որ Ուկրաինան բաժանվել է երկու մասի․ մի մասը տենչում է դեպի Եվրոպա, մյուսը՝ Ռուսաստանի Դաշնություն/անկախության/։ 
Համաձայնեք, որ Ուկրաինայում ոչ այնքան Ղրիմի և Կիևի պայքար է, որքան՝ Արևմուտքի/ԱՄՆ/ և Ռուսաստանի Դաշնության շահերի բախում։ ԵՎ այս համատեքստում, կարծեք թե կրկնվում է 2008թ․ վրաց-օսական հակամարտության սցենարը, որի արդյունքում անկախացան և, ՌԴ-ի կողմից որպես անկախ պետություններ ճանաչվեցին Հարավային Օսիան և Աբխազիան։ 
Մարտի 30-ին կկայանա Ղրիմի ռեֆերենդումը /հանրաքվե/, որի արդյունքում, ամենայն հավանականությամբ Ղրիմը ևս անկախություն ձեռք կբերի, իսկ Ռուսաստանի Դաշնությունը կշտապի ճանաչել Ղրիմի անկախությունը։
Կոսովոյի, Հարավային Օսիայի, Աբխազիայի և այլ նորանկախ պետությունների փորձը ցույց է տալիս, որ միջազգային հանրության ցանկացած ծանրակշիռ սուբյեկտ առաջնորդվում է երկակի ստանդարտներով, այլապես՝ այս, որպես անկախ ճանաչված կամ ճանաչման փուլում գտնվող պետություներից ամենաառաջինը պետք է ճանաչվեր ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, որը ոչ մի բանով չի զիջում ճանաչված պետություններին։
Հ․Գ․ Օրհնվի էն սհաթը, երբ մի օր էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական շահը կհամընկնի Ռուսաստանի Դաշնության շահերին։