14:45 , 6 մարտ, 2014
Գերմանացի տղան քայլում է Բերգեն-Բելսեն համակենտրոնացման ճամբարի մոտի ճանապարհով, որի մայթերին հարյուրավոր դիակներ են ընկած, մայիս 1945թ.:
Գերմանացի բռնավորների ռեակցիան, երբ նրանց ստիպում էին նայել տեսանյութ այն մասին, թե ինչ է տեղի ունենում համակենտրոնացման ճամբարներում:
Նիկոլա Տեսլան լաբորատորիայում, 1899թ.:
Նյու Յորքի էվոլյուցիան 1876թ.-ից մինչ այսօր:
Ջոն Ֆ. Քենեդին 1937թ.-ին:
Սուպերմենի լոգոյի էվոլյուցիան 1938թ.-ից մինչ այսօր:
Եղիսաբեթ թագուհու հարսանեկան տորթը, 1947թ.:
Ֆրենկ Սինատրան և Օդրի Հեփբերնը:
Նագասակին ատոմային ռումբի նետումից 20 րոպե անց, 1945թ.:
Լիննքոլնի առաջին ու վերջին լուսանկարները՝ որպես նախագահ: Մայիս 1860 և փետրվար 1865թ.:
Մարդկանց հերթը Մոսկվայում՝ առաջին McDonalds-ի բացման օրը, 1990թ.:
Հոգևորականը պահում է մեռնող զինվորականին, մինչ ամեն կողմից փամփուշտների կրակոցի ձայն է լսվում: Վենեսուելա, 1962թ.:
Շունը պահում է երեխայի շորից, մինչ վերջինս փորձում է գոլֆի փայտիկով քաշել գետն ընկած գնդակը: 1920-ականներ:
Սեն գետի վարարման պատճառով Փարիզում 1910թ.-ին ջրհեղեղ եղավ:
Բրյուս Լին կարողանում էր միայն մեկ ձեռքի բութ և ճկույթ մատների վրա հենված ձգումներ կատարել:
Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» գրքի ձեռագիրը, 1862թ.:
Լոնդոնի ամենափոքրիկ խանութը, մոտավորապես 1900թ.:
Ձիերով վերջին կառքերից մեկը էլեկտրական տրամվայի կողքին, Նյու Յորք՝ 1917թ.:
Ալաբամայի Մոբայլ բնակավայրում սևամորթ երեխաները ցանկապատից այն կողմ նայում են միայն սպիատակամորթների համար նախատեսված խաղահրապարակին:
Բեռլինյան պատը քանդելու պահը, 1989թ.:
Կաթոլիկ կնոջ ու իր բողոքական ամուսնու գերեզմանները, որոնց թույլատրված չէր թաղվել կողք-կողքի, Նիդերլանդներ՝ Ռոուերմոնդ, 1888թ.:
Ադոլֆ Հիտլերը բեռլինյան Կրոլ օպերայի տանը, 1939թ.:
Մայքլ Ջեքսոնը և Սթիվի Ուանդերը Մոտաուն ստուդիայում, 1974թ.: 
Հանրապետականներն՝ ընդդեմ դեմոկրատների ձնագնդերով մարտը Վաշինգթոնի Կապիտոլի շենքի բակում, 1921թ.:
Կայծակի՝ երբևէ արված առաջին լուսանկարը՝ Ուիլիամ Ջենինգսի կողմից, 1882թ.:
Ֆիդել Կաստրոն ու Մալքոլմ Իքսը Հարլեմում, 1960թ.:
Փոլ Անդերսոնը՝ ուսերին 2840կգ քաշ պահած: Տոկկոա, Ջորջիա, 1957թ.: Անդերսոնի բարձրացրած քաշը մարդու կողմից երբևէ բարձրացրած ամենածանր քաշն է:
Ռոնալդ Ռեգանը հանդես է գալիս որպես բնորդ քանդակի համար:
Սելքնամի բնիկներին տեղափոխում են Եվրոպա՝ գազանանոցներում ցուցադրելու համար, մոտավորապես 1889թ.:
1962թ.-ին Տոկիոյում գնացքները բնակչության թվի համեմամատ քիչ էին ու կայարաններում հատուկ աշխատակիցներ կային, ովքեր ուղևորներին հրում էին դռներից ներս:
Մայքլ Ջորդանը խաղում է Մայքլ Ջեքսոնի հետ, 1992թ.:
Պատմության մեջ առաջին մարդը, ով սպորտային խաղի ժամանակ մերկ մտել է խաղադաշտ: 1974թ.-ին Անգլիա-Ֆրանսիա ռեգբիի խաղի ժամանակ խաղադաշտ մերկ դուրս գալու համար նա տուգանվեց 10 ֆունտ սթերլինգ գումարով, սակայն հենց այդքան էլ հաղթեց գրազով: