Մոլորակի ամենատարեց կինը նշում է իր տարեդարձը


13:19 , 6 մարտ, 2014

Մոլորակի ամենատարեց կինը նշում է իր տարեդարձըLife.panorama.am-ը գրում է.

Մոլորակի ամենատարեց կին, ճապոնացի Միսաո Օկավան նշում է իր 116-ամյակը: Նա մոլորակի ամենատարեց բնակիչն էր ճանաչվել 2013 թվականի հունիսին: Այս փաստը հաստատված է Գինեսի ռեկորդների գրքում: Միսաո Օկավան այս պատվին է արժանացել այն բանից հետո, երբ 117 տարեկանում մահացավ Ձիրոեմոն Կիմուրան:

Օկավան ծնվել է 1898 թվականի մարտի 5-ին ճապոնական ավանդական կիմոնոյի խանութի սեփականատիրոջ ընտանիքում: Նա ունի երեք երեխա, որոնցից երկուսը հնարավոր է նույնպես հայտնվեն Գինեսի ռեկորդների գրքում: Նրանք 90-անց են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ