12:32 , 6 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Հանրապետության տարածքում մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի օրվա երկրորդ կեսին, 8-10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հաղորդում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից:
Քամին հարավ-արևմտյան՝ 2-7մ/վրկ, մարտի 7-8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մարտի 8-ին կնվազի 2-4 աստիճանով, արևելյան շրջաններում՝ 7-9 աստիճանով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ