Լեո Դի Կապրիոն և Հիլը կրկին կնկարահանվեն մի ֆիլմում


12:16 , 6 մարտ, 2014

Լեո Դի Կապրիոն և Հիլը կրկին կնկարահանվեն մի ֆիլմումLife.panorama.am-ը գրում է.

«The Wolf of Wall Street»-ը այդպես էլ Օսկար չստացավ, սակայն դերասանական զույգը՝ Դի Կապրիոն և Ջոն Հիլը  ստացան ոչ այնքան պակաս մրցանակ՝ հանդիսատեսի համակրանքը:  Գործընկերները  կրկին նկարահանման հարթակում կհանդիպեն՝ այս անգամ արդեն նոր ֆիլմի շրջանակներում:  

Պաշտոնապես  ֆիլմի անվանումը հայտնի չէ: Միայն հայտնի է, որ այն հիմնված է իրական իրադարձությունների վրա:  Ֆիլմի սցենարը լինելու է Vanity Fair ամսագրի հոդվածագիր Մարի Բրենների հոդվածը: 
 
Դեպքերն ընթանում են Ատլանտայում 1996թ օլիմպիական խաղերի ժամանակ: Անվտանգության աշխատակից Ռիչարդ Ջեվելը  հայտնաբերում է պայթուցիկ սարքավորումներով պայուսակ:   Գլխավոր հերոսը  կազմակերպում է  մարդկանց տարհանումը, սակայն սխալմամբ, նրան ընկալում են, որպես ահաբեկիչ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ