13:57 , 5 հուլիս, 2012
Այնքան եմ սիրում ամբողջ գիշեր արթուն մնալ ու սպասել այն պահին, երբ արևը կբարձրանա… Գիշերային մթության մեջ հանկարծ զգում ես, որ գույների տոները սկսում են ավելի ու ավելի բաց դառնալ: Աստղերը մեկ առ մեկ անհետանում են: Երկնքի սև գույնը վերածվում է մուգ կապույտի: Վստահ գիտենալով, որ ուր որ է արևը կբարձրանա` աչքերս սևեռում եմ այն կետին, որտեղից պիտի տեսնեմ նրան և առաջինը ես ողջունեմ: Եվ ահա… Հեռվում այն կիրճի մոտ գույները ավելի են սկսում խառնվել իրար: Եվս մի քանի վայրկյան ու ամեն ինչ սկսում է լուսավորվել: Ամեմ ինչ ավելի է պայծառանում: Իսկ ես դեռ նայում եմ շուրջս: Բերձորը դառնում է ամենագեղեցիկ վայրը աշխարհում այս կախարդական լույսի ներքո: Մի սառը քամի է փչում, որը թախանցում է մինչև ոսկորներս ու հոգիս: Իսկ ականջիս հասնում են արթնացող թռչունների առաջին ողջույնները: Իսկ հեռվում մեկ առ մեկ հանգում են էլէկտրական լամպերը: Եվս մի քիչ էլ և ահա արևն է բարձրանում` այնքան վեհ ու հպարտ: Նա բարձրանում է դանդաղ, քայլ առ քայլ և ամեն քայլի հետ ավելի ցույց տալով իմ վեհությունը և առանց իրեն կյանքի բացակայությունը: Կատարյալ է այս առավոտը:
Կատարյալ է այնպես, ինչպես և ես եմ կատարյալ իմ տեսակի մեջ: Իսկ իմ տեսակը այնքան տարօրինակ է: Բոլոր խենթերի մեջ ես ամենակատարյալ խենթն եմ, բոլոր փխրունների մեջ նույնպես ամենակատարյալը: Բոլոր դավաճանվածների մեջ ամենակատարյալ դավաճանվածը. դավաճանություն, որ գերազանցեց իմ բոլոր սպասումները: Բոլոր հեռացածների մեջ էլ եմ ամենակատարյալը: Հեռենալուց հետո փորձել եմ ինչքան հանարավոր է շատ դեպի ինձ բերող ճանապարհներ փակել բոլորի համար կամ գուցե հենց այն մեկի համար: Ամենամեծ հույսով եմ ապրում, որ այլևս ինձ չի գտնում ու չի փնտրում, այնպես ինչպես որ ես: Եվ մի քանի շաբաթ և այս ամենը կավարտվի և նորից վերադարձ դեպի ապագա: Ապագային դեռ կա, իսկ հիմա ներկան է, որը կավարտվի մի մայրամուտով այստեղից հազարավոր կիլոմետրեր հեռու: Դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու: Բայց կարծում եմ, որ ոչ մի առավոտ իմ կյանքում այլևս այսքան խաղաղ չի լինի: Հիմա միայն կարող եմ ամուր փարվել իմ ներկային ու մտքումս լուռ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք ինձ երբևէ ցավ եմ պատճառել, լքել են, խաբել կամ էլ ստորացրել: Այդ ամենի շնորհիվ է, որ ես այն եմ, ինչ կամ, որ չեմ վախենում ու ուժեղ եմ: Ես ինքս էլ եմ զարմանում, թե ինչպես կարող եմ ապրել այսքան վիրավորանքը իմ սրտում պահած: Իմ սիրտը երևի չափից ավել մեծ է:
Շարունակությունն՝ այստեղ