Մամիկոն Խոջոյանին կտեղափոխեն Երևան


10:32 , 6 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Մամիկոն Խոջոյանին հետագա բուժման համար կտեղափոխեն Երևան: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրուցում ասաց Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կարո Չոբանյանը:

«Մենք սպասում էինք, որ դուրս կգրեն, բայց ոչ, վիճակը վատ է: Իրեն վատ է զգում, թույլ է, չի կարողանում խոսել, հազիվ ճանաչում է բարեկամներին»,-ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել ս.թ. հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: