10:08 , 6 մարտ, 2014
Emedia.am-ը գրում է.
Փետրվարի 6-ին Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է երեկ համացանցում հայտնված Քեթրին Էշտոնի և Էստոնիայի ԱԳ ղեկավար Ուրմաս Պաետի հեռախոսազրույցի ժամանակ Պաետի հաղորդած տեղեկությունը:
«Մենք հերքում ենք, որ Պաետը գնահատական է տվել Ուկրաինայում բռնությունների մեջ՝ ընդդիմության մասնակցության վերաբերյալ»,- նշված է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, գրում է Gazeta.ru-ն:
Նախարարը նշել է, որ հեռախոսային ձայնագրությունը փորձում են օգտագործել Ուկրաինայի նոր կառավարությանը վարկաբեկելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ