10:29 , 6 մարտ, 2014
Երեկ չուզեցի գրել՝ սրտխառնոցս շատ էր... Այսօր մի քիչ հանդարտվեցի... Գեներալ կոչվող Մանվելը գնացել է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ տեսակցելու Տիկին Գրետային՝ Վազգեն Սարգսյանի մորը... Շատ լավ է արել, կեցցե... Բայց ինչքա՜ն պիտի մարդը չտես ու գեղցի, ինքնասիրահարված լինի, որ մտերիմ մարդուն այցելելը հիվանդանացում իրականացնի լրագրողների, տեսախցիկների ուղեկցությամբ...
Բա էնքա՜ն տղամարդկային նկարագիր չունի՞, որ հիվանդին այցելելը չդարձնի քարոզչություն...
Կարո՞ղ է իր տանն էլ է տեսախցիկներով ման գալիս, անգամ զուգարան գնալը դարձնում PR նյութ...
Էստեղ են ասել՝ ԶԻԼ-ի շոֆերը չէր տեսել պատից կախ, տեսավ ճակատից կախ...