06:18 , 6 մարտ, 2014
... տեսնել` հավատալ ...
"Չգրված օրենքներ",
Մարդկության մտքի` հուլ հետևորդներ:
Ուզում է շոշափել անշոշափելին...
Ցույց տալ է ուզում իր շրջապատին`
Կյանքը փորձել է, արժեքներ ունի ...
Իսկ ես փորձում եմ, ինչո՞ւ
Ինչո՞ւ չի ստացվում,
Գո՞ւցե ես խորթ եմ այս մոլորակին.
Տեսնում, ու չեմ հանգում հավատիս,
Փորձում, չեմ համակում արժեքներին.
Մի՞թե դրանք շատ վեհ են համար նվաստիս ...
Չեմ կարողանում որսալ օրենքներ
Որ իմ որսն էլ դառնա լեգիտիմ,
Որ ներշնչանք ունենամ նկարչի
Ու քո նկարը ներկեմ առանց բնորդի:
Գուցե՞ չեմ ուզում լինել լեգիտիմ
Համարը այն ամբոխի, որը
Տեսնում է ու նոր հավատում ...
Ի´մ բնորդ, ես քեզ չեմ տեսնում ...
Բայց ունեմ արդեն քո դիմագիծը,
Շուտով կստանամ քո մաշկի գույնը,
Նույնիսկ մտածել եմ քո շարժուձևը,
Ու որ կստանամ քո 3D պատկերը (((((((
ՀԱՎԱՏՈՒՄ եմ առանց տեսնելու.
Համար դրա ունեմ ՆԵՐՇՆՉԱՆՔ`
Ի վերուստ տրված քեզանով ԿՅԱՆՔ:
... հավատալ` տեսնել ...
«Գրված օրենքներ»,
Աստվածային մտքի նուրբ հղացումներ: