Սա ահռելի սկանդալ է, որը հերքում է ուկրաինական կեղծ հեղափոխության մասին բոլոր միֆերը


01:05 , 6 մարտ, 2014

ՌԴ Դումայի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ալեկսեյ Պուշկովը թվիթերյան իր էջում գրում է.

Էշտոնի հետ հեռախոսազրույցում Էստոնիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ցուցարարների ուղղությամբ կրակող դիպուկահարների հետևում կանգնած է եղել ընդդիմությունը: Թող Քերրին լսի այս ամենը:

Էստոնիայի արտգործնախարարը, կամա, թե ակամա, լույս սփռեց այն բանի վրա, թե ինչպես է իրականացվել Կիևի կեղծ հեղափոխությունը և խոսեց հեղափոխության առաջնորդների «կեղտոտ անցյալի» մասին:

Սա պարզապես սկանդալ չէ, սա ահռելի սկանդալ է, որը հերքում է ուկրաինական կեղծ հեղափոխության մասին բոլոր միֆերը: Իշխանության կեղտոտ զավթում՝ ահա թե ինչ էր սա: