Կիևի դատարանը Ղրիմի վարչապետին ձերբակալելու որոշում է կայացրել


00:57 , 6 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Կիևի Շևչենկովսկու շրջանային դատարանը բավարարել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովին և ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովին ձերբակալելու քննիչների միջնորդությունը, գրում է gazeta.ru-ն: 

«Նշված անձանց համար որպես խափանման միջոց ձերբակալությունը ընտրելու նպատակով Ուկրաինայի անվտանգության ծառայության օպերատիվ աշխատակիցները նրանց պետք է դատարան բերեն»,- ասվում է դատախազության կայքում հրապարակված հայտարարության մեջ: