Կընդունենք բոլոր ուկրաինացիներին, ովքեր ցանկություն կհայտնեն տեղափոխվել Ռուսաստան, անգամ Բերկուտի մարտիկներին. Մորդովիայի նախագահ


00:28 , 6 մարտ, 2014

Մորդովիայի Հանրապետության նախագահ Վլադիմիր Վոլկովը թվիթերյան իր էջում գրում է.

Մենք խորապես գնահատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի ընդհանուր անցյալը, հաշվի ենք առնում երկու երկրների բարեկամությունը և մեր պարտքն ենք համարում օգնության ձեռք մեկնելը: 

Մենք պատրաստ ենք Մորդովիայում ընդունել ծայրահեղականության և քաղաքական տեռորի պատճառով տուժած ուկրաինացիներին: Մորդովիայի Հանրապետությունը կընդունի Ուկրաինայի բոլոր այն քաքաղացիներին, ովքեր ցանկություն կհայտնեն տեղափոխվել Ռուսաստան, անգամ Բերկուտի մարտիկներին: