Մադուրոն հայտարարել է երկրի գործերին արտաքին միջամտության անթույլատրելիության մասին


23:45 , 5 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի ներքին գործերին արտաքին միջամտության անթույլատրելիության մասին: 

«Ես լիրաժեք և ուժեղ հարված կտամ Ամերիկայի իշխանություններին՝ Վենեսուելա ներխուժելու ցանկացած փորձին, թող չփորձեն, ԱՊԿ-ն (Ամերիկյան պետությունների կազմակերպություն) թող մեզանից հեռու մնան»,- Մադուրոյի խոսքերն են մեջբերում տեղական ԶԼՄ-ները: 

Նախագահի խոսքերով՝ խոսքը գնում է վենեսուելական աջ ուժերի և արտասահմանյան պետությունների միջև դավադրության մասին: 

«Մեր ճանապարհը դեպի հարավ է տանում, դեպի խաղաղություն և ինքնավարություն, թող ԱՊԿ-ն գնա այստեղից, հիմա և ընդմիշտ»,- Մադուրոյին է մեջբերում Ria Novosti-ն: