Ղրիմի իշխանությունները հայտարարել են սեփական դատախազություն, ՆԳՆ և անվտանգության ծառայություն ստեղծելու մասին


23:16 , 5 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ղրիմի Գերագույն խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ Ինքնավար Հանրապետությունը մտադիր է սեփական դատախազությունը, ՆԳՆ-ն և անվտանգության ծառայությունը ստեղծել: 

Համապատասխան հայտարարությունը նա արել է չորեքշաբթի երեկոյան Ղրիմի նախարարների խորհրդի նիստում, գրում է gazeta.ru-ն: 

Դրանից բացի , խոսնակը տեղեկացրել է, որ հանրաքվեից հետո Սևաստոպոլը կարող է ներառվել Ինքնավար Հանրապետության կազմի մեջ: 

Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն կկայանա մարտի 30-ին: